Բաժիններ՝

ԱՄՆ-ում հանցագործները մատնել են իրենց՝ պատահաբար զանգահարելով 911

ABC News-ի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի ոստիկաները ձերբակալել են 20-ամյա երկու տղամարդու, որոնց կասկածում են ավտոմեքենաներ առևանգելու և գողություն կատարելու մեջ: Հանցագործներն իրենք իրենց են մատնել ոստիկանությանը:

Նրանցից մեկը պատահաբար իր բջջային հեռախոսով հավաքել է 911՝ զանգահարելով արտակարգ ծառայությունների միասնական դիսպետչերային համարին, ինչի շնորհիվ դիսպետչերը 35 րոպե շարունակ հանգիստ լսել է, թե ինչ են պատրաստվում անել ընկերները:

Նա, մասնավորապես, լսել է, թե ինչպես են երկու երիտասարդները պլաններ կառուցում թմրանյութեր գնելու մասին: Դրանից հետո ընկերները սկսել են ի կատար ածել այդ պլանը՝ առևանգելով մի ավտոմեքենա, ինչի համար ստիպված են եղել կոտրել նրա ապակիներից մեկը: Մեքենայի սրահում գտնվել են բժշկի դուրս գրած թմրանյութային գործունեության պրեպարատներ:

Ապա երիտասարդներն ավտոմեքենան տեղափոխում են հեռավոր վայր՝ առավել մանրամասնորեն զննելու համար: Դիսպետչերը, սակայն, լսել է, թե երբ և ուր են տանում մեքենան, ինչից հետո այնտեղ է ուղղորդել ոստիկաններին, որոնք էլ ձերբակալել են իրենց հայտնվելուց բավական զարմացած երիտասարդներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս