Բաժիններ՝

Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մեկ օրում զոհվել է 95 մարդ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Իրաքում իրականացվել են մի շարք պայթյուններ, որոնց ընդհանուր առմամբ զոհ է գնացել 95 մարդ: Ամենաշատը պայթյունները գրանցվել են մայրաքաղաք Բաղդադում:

Այստեղ մեկ օրում պայթեցվել է 10 ռումբ, որոնք տեղադրված են եղել ավտոմեքենաներում: Այդ պայթյունների հետևանքով զոհվել է 48 և վիրավորվել է ավելի քան 150 մարդ: Այս ամենի հետ մեկտեղ Բաղդադից հյուսիս ընկած Բալադ քաղաքում պայթեցվել է իրանցի ուխտագնացների ավտոբուսը:

Բոլոր պայթյուններն էլ որոտացել են գերազանցապես շիաներով բնակեցված շրջաններում: Դրանց պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, սակայն կասկածներ կան, որ դրանք իրականացրել է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության իրաքյան մասնաճյուղը:

Միևնույն ժամանակ երեկ հարձակման են ենթարկվել նաև երկրի սուննիաբնակ շրջանները: Սամարրա քաղաքում պայթեցվել է մի ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, իսկ Անբարում անհայտ զինյալները հարձակում են գործել ոստիկանատան վրա, ինչը հանգեցրել է 8 իրավապահի զոհվելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս