
Հունիսի սկզբին Բաքվում կանցկացվի Կասպյան 20-րդ նավթագազային կոնֆերանսը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ էներգետիկ դիվանագիտության հարցերով փոխօգնական Ամոս Հոխշտեյնը հունիսի սկզբին ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Ամերիկյան պատվիրակությունն Ադդրբեջանում մասնակցելու է Կասպյան 20-րդ նավթագազային կոնֆերանսին, որը հունիսի 4-7-ին անցկացվելու է Բաքվում: Ամենամյա այդ կոնֆերանսը նախագահում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Կոնֆերանսում իրենց մասնակցությունն են հաստատել BP, SOCAR, TAP, Nabucco ընկերությունները: Կոնֆերանսում քննարկվում են էներգետիկ բնույթի խնդիրներ: