
Բարաք Օբաման հունիսին մեկ շաբաթով կմեկնի Աֆրիկա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր աֆրիկյան շրջագայության շրջանակներում չի ներառել իր հոր հայրենիք Քենիան: Օբաման հաջորդ ամսվա վերջին մեկ շաբաթով մեկնելու է Աֆրիկա, որի ժամանակ այցելելու է Սենեգալ, ՀԱՀ և Տանզանիա:
ՀԱՀ-ի մամուլը հայտնել է, որ Օբաման քաղաքական դրդապատճառներով է անտեսել Տանզանիայի հարևան Քենիային՝ այն բանից հետո, ինչ վերջինիս նախագահ ընտրվեց Ուխուրու Կենիատան, ով հուլիսին կանգնելու է Միջազգային քրեական դատարանի առջև՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների մեղադրանքով:
Օբաման Քենիա է այցելել 2006 թվականին, երբ դեռ սենատոր էր: Մամուլի տվյալներով՝ Օբամայի աֆրիկյան շրջագայությունը մեկնարկելու է հունիսի 26-ին և ավարտվելու է հուլիսի 3-ին: Դա անսովոր երկար ժամանակահատված է ԱՄՆ նախագահի համար: