 
                        Իրանն ու Ադրբեջանն ակտիվ բանակցում են վերջին մի քանի ամիսներին. Իրանի ԱԳՆ
 
                                    Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու Ադրբեջանն ակտիվ բանակցություններ են վարում վերջին մի քանի ամիսներին: Այս մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աբբաս Արաղչին.
«Իրանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեն բարեկամական հարաբերություններ: Նախկինում Թեհանի ու Բաքվի միջև գրանցվել են թյուրիմացություններ, քանի որ մի շարք անձինք չեն ցանկանում իրանա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդում: Ոչ վաղ անցյալում մեր անվտանգության ուժերը ձերբակալել և հարցաքննել են Ադրբեջանի երկու քաղաքացու:
Մենք քաղաքացիներին ներկայացված մեղադրանքների կապակցությամբ տեղեկատվություն ենք տրամադրել Ադրբեջանի կառավարությանը և հարցաքննելուց հետո, որպես բարի կամքի դրսևորում, ազատ ենք արձակել նրանց»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        