Աշակերտուհին ստեղծել է մարտկոց, որը կարող է լիցքավորել հեռախոսը 20 վայրկյանում
20 վայրկյանում հեռախոսը լիցքավորելու հնարավորությունն արդեն իրականություն է. դա ապացուցել է 18-ամյա ամերիկացի աշակերտուհին՝ Կալիֆորնիայից: Էյշա Կհարեն ներկայացրել է փոքրիկ նանոմարտկոց-սուպերկոնդենսատորը, և հաղթել է Intel-ի երիտասարդ գիտնականների մրցանակը՝ ընկերությունից սերտիֆիկատ և 50.000 դոլար պարգևավճար: Նա այդ ամենն ավելի շուտ է ստացել, քան դպրոցն ավարտելու վկայականը:
Էյշա Կհարեն NBC News-ին հայտնել է, որ նանոմարտկոց-սուպերկոնդենսատորով ինքը լիցքավորել է իր սեփական հեռախոսը: «Իմ հեռախոսի մարտկոցն անընդհատ սպառվում էր և այդ ժամանակ ես կլանվեցի նանոքիմիայով և փորձեցի լուծում գտնել»,- ասել է նա:
Աղջկա ստեղծած կոնդենսատորը պահում է մինչև 10.000 ցիկլ վերալիցքավորում, էներգիան դրա մեջ լիցքավորվում է 20-30 վայրկյանում ու պահվում է երկար ժամանակ:
Էյշա Կհարեն դեռևս ցուցադրել է միայն, թե ինչպես է դրա նոնոմարկոցը աշխատում՝ լուսադիոդային լամպով, սակայն, նշվում է, որ դրա փոքր տեսակին մեծ ապագա է սպասվում:
Google-ը հետաքրքրված է սուպերկոնդենսատորը ներդնել իր շարժական սարքերում, ընդգծում է CBS SF Bay Area-ն: Այն կարելի է կիրառել նաև ավտոմոբիլների նոր մոդելներում:
Th Times of India-ն գրել է, որ աղջիկն ունի հնդկական արմատներ, և չնայած իր տարիքին՝ նա հասցրել է կարևոր հայտնագործություն կատարել: Նշվում է, որ աղջիկն ուսումնասիրել է նաև անվտնագ խմելու ջրի խնդիրը՝ այդպիսով ապահովվելով անվտանգ ջուրը Գուջարիտ նահանգի 18.000 գյուղերի համար: