Խորվաթիայում մեղուներին սովորեցրել են ականներ ու պայթուցիկ սարքեր հայտնաբերել
Russia Today-ի փոխանցմամբ՝ խորվաթ հետազոտողները ստեղծել են մեղվի եզակի տեսակ, որն ունակ է պայթուցիկ սարքավորման առկայությունը զգալ մինչև 5 կիլոմետր հեռավորությունից, եթե այն անգամ գտնվում է գետնի տակ:
Ականներ և պայթուցիկ սարքեր հայտնաբերող մեղվի այս տեսակի ստեղծման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2007 թվականին: Հետազոտողները չեն օգտագործել գենային ինժեներիան, նրանք այդպիսի արդյունքի են հասել միջատների կանոնավոր մարզման ճանապարհով:
Հետազոտողները հայտարարել են, որ մեղուներն ավելի արագ և անվտանգ են աշխատում, քան հատուկ վարժեցված շները: Գիտնականները պլանավորել են մոտ ժամանակներս այդ մեղուների հետ սկսել 1991-1995 թվականներին տեղակայված և չպայթած ականների հայտնաբերումը: