Ռուսաստանի Միջերկրածովյան նավատորմը համալրվել է ևս երկու ռազմանավով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սևծովյան նավատորմի խոշոր դեսանտանավեր «Նիկոլայ Ֆիլչենկովը» և «Ազովը» մտցվել են Միջերկրական ծովում գործող միջնավատորմային խմբավորման կազմի մեջ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սևծովային նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնի պետ Վյաչեսլավ Տրուխաչյովը: Վերջինիս խոսքերով՝ պլանային ռոտացիայի համաձայն, Սևծովյան նավատորմի «Նիկոլայ Ֆիլչենկով» և «Ազով» խոշոր դեսանտանավերը ձեռնամուխ են եղել Միջերկրական ծովում նոր առաջադրանքների իրագործմանը:
Նա հիշեցրել է, որ ներկա դրությամբ միջերկրածովյան խմբավորման կազմում են գտնվում Խաղաղօվկիանոսյան, Հյուսիսային, Բալթիական ու Սևծովյան նավատորմերի ռազմանավերը:
Դրանք են Адмирал Пантелеев և Североморск խոշոր հակասուզանավային նավերը, Ярослав Мудрый պահականավը, Пересвет և Адмирал Невельской խոշոր դեսանտանավերը, Алтай, СБ-921 և Фотий Крылов նավաքարշերը (բուքսիր), ПМ-138 լողացող արհեստանոցը, Лена, Дубна ու Печенга լցանավերը:
Հիշեցնենք, որ մշտական հենքով Միջերկրածովյան նավատորմի ստեղծման անհրաժեշտության մասին հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որի խոսքերով այդ նավատորմը Միջերկրածովյան ավազանում կպաշտպանի Ռուսաստանի շահերը: