Բաժիններ՝

Հռոմի պապը խոստովանել է, որ երեկոյան աղոթքների ընթերցման ժամանակ երբեմն սկսում է նիրհել

Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ երբեմն սկսում է նիրհել երեկոյան աղոթքների ընթերցման ժամանակ: Այս մասին նա պատմել է Հռոմի «Սուրբ Պետրոս» հրապարակում 200.000-անոց ամբոխի առջև ունեցած ելույթում:

Պապի խոսքերով՝ ծանր ու երկար օրվանից հետո յուրաքանչյուրը կարող է նիրհել, և Աստվածը դրան մոտենում է ըմբռնումով: Պապի ելույթը հիմնականում նվիրված է եղել ժամանակակից հասարակությունում օտարի դժբախտությունն ընկալելուն:

Նա ափսոսանքով է նշել, որ գլխավոր նորությունները դառնում են աշխարհիկ սկանդալները, մինչդեռ ցրտից կամ սովից երեխաների մահանալն ընկալվում է որպես նորմա: Նա ընդգծել է, որ հավատացյալները պետք է նախաձեռնություն ցուցաբերեն, փնտրեն նրանց, ովքեր ունեն օգնության կարիք և օգնեն նրանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս