
Նախկինում մենք կանգնած էինք ՆԱՏՕ-ի դռների մոտ, իսկ այժմ անգամ միջանցքում չենք. Տարգամաձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Տարգամաձեն «24 սաաթի» (թարգմանաբար՝ 24 ժամ) թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության խնդրին.
«Նախկինում մենք կանգնած էինք ՆԱՏՕ-ի դռների մոտ: Այժմ թվում է, թե մենք կանգնած չենք անգամ միջանցքում: ՆԱՏՕ-ի վերաբերյալ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի լավատեսական հայտարարությունները միայն հռետորիկա են:
Դրանք արվում են միայն նրա համար, որ դադարեցվեն իրական գործողությունները, որոնց կառավարությունն ու վարչապետն անում են Ռուսաստանին ընդառաջ: ՆԱՏՕ-ին ինտեգրվելը չի մտնում «քաղաքական այդպիսի խաղերի» ոլորտում, ինչպիսին որ ընտրություններն են»: