
Թուրքիայում ընկել է զբոսաշրջիկներով օդապարիկը. կան զոհեր (տեսանյութ)

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում միմյանց են բախվել երկու օդապարիկներ, ինչի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել է 23 մարդ: Միջադեպը գրանցվել է Կապադովկիայում՝ Ուրգյուփ քաղաքի մոտ, տեղական ժամանակով ժամը 06.00-ին:
Ուրգյուփը hաjտնի է իր պահպանված քարանձավներով ու վաղքրիստոնեական ժամանակաշրջանի ստորգետնյա բնակավայրերով: Երկու օդապարիկների բախվելուց հետո երկրորդ օդապարիկը սկսել է կտրուկ վայր սլանալ մոտ 300 մետր բարձրությունից: Ընդհանուր առմամբ, նրանում գտնվել է 25 մարդ՝ հիմնականում բրազիլացիներ, իսպանացիներ ու ասիացիներ:
Բրազիլիայի 71-ամյա քաղաքացի Մարիա Լուիզա Գոմեսը մահացել է օդապարիկ ընկնելուց անմիջապես անց: Մեկ այլ բրազիլուհի՝ Մարիա Ռոզասը, ստացած վերքերից ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Բոլոր տուժածներին տեղափոխել են Քայսերիի (Կեսարիա) ու Նևշեհիրի հիվանդանոցներ: