
Թեհրանը Բիշքեկին հրավիրել է միանալ «Իրան-Թուրքմենստան-Ղազախստան» երկաթուղու կառուցմանը

K-News-ի փոխանցմամբ՝ Իրանը Ղրղզստանին պաշտոնապես հրավիրել է միանալ «Իրան-Թուրքմենստան-Ղազախստան» երկաթուղու կառուցմանը: Այս մասին հայտարարել է Բիշքեկում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Նաջաֆի Խոշրուդին.
«Դժբախտաբար, Կենտրոնական Ասիայի երկրները գտնվում են փակուղում, նրանք ելք չունեն դեպի ծով: Այդ (ծով դուրս գալու) պլանում Իրանը Ղրղզստանի համար հանդիսանում է լավագույն տարբերակ: Ղրզստանը Ղազախստանի հարևանն է, և դա ձեր երկրի համար լավ հնարավորություն է՝ միանալու համար այդ նախագծին և հյուսիս-հարավ մայրուղու միջոցով դուրս գալ ծով:
«Իրան-Թուրքմենստան-Ղազախստան» երկաթուղու մոտ 80 կիլոմետրանոց հատվածը բաժին է ընկնում Իրանի տարածքին, իսկ 300-ական կիլոմետրը՝ Թուրքմենստանի ու Ղազախստանի տարածքներին: Ներկա դրությամբ գրեթե ավարտված է երկաթուղու կառուցումը»: