Բաժիններ՝

Մամիկոնյանց փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մայիսի 20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 40 շենքի դիմաց տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Արտյոմ Խաչատրյանի գլխավորությամբ: Տրանսպորտի համար նախատեսված կանգառում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է 50-55 տարեկան տղամարդու դի և ըստ դատական բժշկի նախնական եզրակացության՝ մահվան պատճառը եղել է հանկարծամահությունը: Քննիչ Ա. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է մահացած անձի ինքնությունը և բնակության վայրը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս