Բաժիններ՝

Մայիսի 25-ին Գաբալայում կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում ընկած Գաբալա քաղաքում մայիսի 25-ին տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարների հանդիպումը:

Դրանում կքննարկվեն երեք երկրների միջև տնտեսական կապերի հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր: Դա կլինի թվով երրորդ եռակողմ հանդիպումը: Նախորդ երկու հանդիպումներն անցկացվել են Թբիլիսիում ու Կարսում:

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանի հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 245.8 միլիոն դոլար (դա 6.7 տոկոսով ավելին է՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ), իսկ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 617 միլիոն դոլար (7 տոկոսանոց անկում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս