Բաժիններ՝

20 տարի անց աշխարհում կարող է կրկնապատկվել ատոմակայանների քանակը. ԱԷՄԳ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ 20 տարի անց աշխարհում կարող է կրկնապատկվել ատոմակայանների քանակը.

«Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտ 160 միջուկային ռեակտոր, որոնցից 68-ը գտնվում են կառուցման փուլում: Մոտակա 20 տարիներին ատոմակայանների քանակը կարող է աճել մոտ 80-90-ով, այլ կերպ ասած՝ կկրնապատկվի:

Երկրներն իրավասու են իրենք որոշել, թե արդյոք իրենց տարածքում պե՞տք է գտնվի ատոմակայան, թե՞ ոչ: Ամեն դեպքում ԱԷՄԳ-ը պատասխանատու է համապատասխան օբյեկտներում անվտանգության ապահովման համար:

Ֆուկուսիմա ատոմակայանի վթարն ազդանշան էր բոլոր նրանց, ովքեր ունեն նման ռեսուրսներ՝ մտահոգվելու համար անվտանգության միջոցառումների շուրջ: Դրա հետ կապված պետք է հաշվի առնել նաև կլիմայի փոփոխության հարցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս