ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիրն իր լրջությամբ չի զիջում Իրանի միջուկային ծրագրին. ԱԷՄԳ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ ԱԷՄԳ-ը պատրաստ է իր աշխատակիցներին գործուղել ԿԺԴՀ՝ նպատակ հետապնդելով ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին:
Ամանոյի խոսքերով՝ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիրն իր լրջությամբ չի զիջում Իրանի միջուկային ծրագրին. «Ոչ վաղ անցյալում Փհենյանի կողմից իրականացված միջուկային փորձարկումից հետո մենք չենք կարող լավատեսություն ցուցաբերել տարածաշրջանում իրավիճակի զարգացման ուղղությամբ:
Դա խնդիր է տարածաշրջանի և համայն աշխարհի համար, գլոբալ անվտանգության համար: Կարևոր է Փհենյանին վերադարձնել «Վեցյակի» հետ բանակցելուն: ԱԷՄԳ-ը հանդես է գալիս Փհենյանի հետ երկխոսելու օգտին: Գլխավոր նպատակը Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն է»:
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ն իրեն միջուկային երկիր է հռչակել 2005 թվականին և երեք անգամ (2006, 2009, 2013) իրականացրել է ստորգետնյա միջուկային փորձարկում: