Բաժիններ՝

Իսրայելցի հատուկջոկատայինները նկատվել են Սիրիայի տարածքում (տեսանյութ)

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները սկսել են առաջադրանքներ կատարել Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները, որոնք ականատես են եղել իսրայելցի հատուկջոկատայինների կողմից արաբական երկրի սահմանի հատմանը:

Fox News-ի լրագրողները տեսախցիկով նկարահանել են Սիրիայում ինչ-որ առաջադրանք կատարած իսրայելցի հատուկջոկատայինների վերադարձը հայրենիք: Տեսանյութում պատկերված են նաև սիրիական սահմանից ոչ հեռու՝ Գոլանի բարձունքներում, տեղակայված իսրայելական տանկերը:

Վերջիններիս առաջադրանքը կայանում է Սիրիայից զինյալների հնարավոր ներթափանցման կանխման մեջ: Մինչդեռ տվյալ շրջանում ծանր տեխնիկայի առկայությունը հանդիսանում է 1973 թվականին կնքված հրադադարի մասին պայմանագրի խախտում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031