Բաժիններ՝

ԱՄՆ-ում գնացքները բախվել են միմյանց

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգում միմյանց են բախվել երկու գնացքներ: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ բախման հետևանքով տուժել է մոտ 50 մարդ, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր:

Երկաթուղայի վթարը գրանցվել է երեկ՝ տեղական ժամանակով ժամը 18.00-ի մոտ, Ֆերֆիլդ քաղաքից ոչ հեռու: Այստեղ Նյու Հեյվենից Նյու Յորք ուղևորվող մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից և բախվել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող գնացքին, որի մի քանի վագոնները նույնպես դուրս են եկել ռելսերից:

Վթարի պատճառները դեռ պարզված չեն: Վթարի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Նյու Յորքի ու Բոստոնի միջև երկաթուղային հաղորդակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս