Ալի Խամենեին կարևոր որոշում է ընդունել Սիրիական պատերազմի մասին. մամուլ

Լիբանանյան Al-Mustaqbal թերթի փոխանցմամբ՝ Իրանը սիրիական թիրախներին իրականացված իսրայելական հարձակումները դիտարկում է որպես Իսրայելի դեմ Գոլանի բարձունքներում նոր ճակատ բացելու հնարավորություն՝ արաբ հասարակական կարծիքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմ թեքելու համար:

Բաղդադում եղած պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին կարևոր որոշում է ընդունել Սիրիական պատերազմի մասին:

Մասնավորապես, Խամենեին Իսլամական հեղափոխության պահակազորի Al Quds էլիտար կորպուսի հրամանատար, գեներալ Քասիմ Սուլեյմանիի վրա է դրել Սիրիայում Իսրայելի դեմ ռազմական գործողությունների պատասխանատվությունը: Աղբյուրները հավելել են, որ նման որոշումն ընդունվել է Բաշար Ասադի զորքերի վերջին հաջողություններից հետո:

Նրանց տվյալներով՝ Խամենեին Սուլեյմանիին հրամայել է սեփական հրամանատարության ներքո միավորել «Հզբոլլահին», Իրաքյան հավատացյալների բրիգադին, ինչպես նաև Սիրիային հավատարիմ պաղեստինյան խմբակցություններին:

Հիշեցնենք, որ թուրքական մամուլի տվյալներով՝ ապրիլի վերջին Քասըմ Սուլեյմանին Ղանդիլում գաղտնի հանդիպել էր «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանի հետ և հանդիպման ժամանակ Քարայըլանից պահանջել էր PKK-ի ջոկատները դուրս չբերել Թուրքիայի կազմից:

Սուլեյմանին Իրանի կառավարության անունից խոստացել էր PKK-ին ապահովել ծանր տեխնիկայով և ցուցաբերել լոգիստիկ աջակցություն, սակայն Քարայըլանը մերժել էր այդ պահանջը:

Տեսանյութեր

Լրահոս