Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնեցրել են սահմանի մեծ մասի սահմանազատումը. Խալաֆով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև չկան տարաձայնություններ՝ կապված պետական սահմանի սահմանագծման հետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, ռուս-ադրբեջանական սահմանազատիչ համատեղ հանձնաժողովի համանախագահ Խալաֆ Խալաֆովը:

Վերջինիս խոսքերով՝ պաշտոնական Բաքուն հուսով է, որ հետագայում նույնպես չեն առաջանա տարաձայնություններ: Սահմանազատման հարցն Ադրբեջանն ու Ռուսաստանը Մոսկվայում քննարկել են մայիսի 14-15-ին:

Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում, իսկ մինչ այդ իրենց աշխատանքները կշարունակեն աշխատանքային խմբերը: Կողմերին հաջողվել է արդեն իսկ համաձայնեցնել ռուս-ադրբեջանական սահմանի սահմանազատման մեծ մասը:

Տեսանյութեր

Լրահոս