
Էրդողանն ու Դավութօղլուն կոչեր են հղել ՄԱԿ ԱԽ-ին՝ կապված Սիրիայի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը պետք է քայլեր ձեռնարկի սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Վերջինիս խոսքերով՝ ՄԱԿ ԱԽ-ն անգամ մեկ րոպե չպետք է հապաղի ճգնաժամի կարգավորման հարցում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հերթին ԱՄՆ Բրուքինգսի համալսարանում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Սիրիայում ոչ թռիչքային գոտու ձևավորմանը, սակայն կարծում է, որ այդ մասին որոշում պետք է ընդունի ՄԱԿ ԱԽ-ը.
«Նման որոշում չեն կարող ընդունել միայն ԱՄՆ-ն ու Թուրքիան: Դա պետք է իրականացվի ՄԱԿ ԱԽ-ի միջոցով: Թուրքիան «այո» կասի տվյալ նախաձեռնությանը»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից Ռուսաստանն ու Չինաստանը մշտապես կասեցնում են ՄԱԿ ԱԽ-ի կողմից հակասիրիական բանաձևերի ընդունումը, որով և հարուցում են Թուրքիայի զայրույթը: