Ծառուկյանի հայտարարության հետևանքները

ԲՀԿ-ական մեր աղբյուրների տեղեկացմամբ, կուսակցության գործարար շրջանակների մոտ սեփական ապագայի նկատմամբ ունեցած անհանգստությունը փոքր-ինչ մեղմվել է: ԲՀԿ-ականները համարում են, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ԲՀԿ-ի ընդդիմադիր չլինելու մասին, վկայում է, որ իրենք պաշտպանված են և կարող են շարունակել մնալ ԲՀԿ շարքերում:

Մինչ այդ հայտարարությունը, նրանցից շատերը պնդում էին, որ, եթե իսկապես Վարդան Օսկանյանի և մի քանի այլ ԲՀԿ-ականների ցանկությունն իրականություն դառնա, և ԲՀԿ-ն հայտարարի ընդդիմություն դառնալու մասին, իրենք ստիպված են լինելու դուրս գալ կուսակցությունից:

Տեսանյութեր

Լրահոս