Թմրամիջոց են պատրաստել Վանաձորի գերեզմանատանը

Մայիսի 16-ին, ժամը 14.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում: Այս մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 1970 թ. ծնված Աշոտ Ս.-ին և 1976 թ. ծնված Հակոբ Չ.-ին, իսկ տեղանքի զննությամբ հայտնաբերվել է պլաստմասե շիշ` գորշ գույնի նստվածքով, «Պենտալգին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, սոդայի փոշեզանգված, չօգտագործված ներարկիչ և յոդի ապակյա տարաներ:

Հակոբ Չ.-ն հայտարարել է, որ պատրաստել է թմրամիջոց և մինչ ոստիկանների ժամանելն այն ներարկման միջոցով օգտագործել է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Աշոտ Ս.-ն և Հակոբ Չ.-ն բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս