Moody’s-ը Թուրքիայի վարկային վարկանիշը բարձրացրել է մինչև ներդրումային մակարդակի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը երեկ բարձրացրել է Թուրքիայի վարկային երկարաժամկետ վարկանիշը: Այն հասցվել է մինչև ներդրումային մակարդակի՝ Baa3:

Գործակալությունը Թուրքիայի համար հաստատել է դրական, կայուն վարկային կանխատեսում: Տվյալ որոշման ընդունման վրա ազդել են Թուրքիայի տնտեսությունում դրական միտումների ուժգնացումը և ազգային ֆինանսական սեկտորի առողջացումը: Անկարան զգալիորեն լավ է պաշտպանված դրսից և մասնավորապես ճգնաժամի մեջ գտնվող ԵՄ-ից տնտեսական հնարավոր բացասական ազդեցությունից:

Նյու Յորքի վերլուծաբանների կարծիքով՝ վարկային վարկանիշի բարձրացումը լավ ազդանշան է ներդրողներին՝ Թուրքիայի տնտեսությունում իրենց կապիտալ ներդրումների անվտանգության մասին: Անկարան նաև կարող է հուսալ, որ կստանա ավելի էժան միջազգային վարկեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031