Բաժիններ՝

Յանուկովիչը կաշկանդվեց, Լուկաշենկոն՝ ոչ. մամուլ

«Մայիսի 14-ին Աբովյանի Ս. Հովհաննես եկեղեցու և «Փարավոն» կազինոյի բացմանը «Ժամանակի» տեղեկություններով, հրավիրված է եղել նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, սակայն հրաժարվել է գալ Հայաստան և մասնակցել այդ դարակազմիկ իրադարձությանը:

Նշենք, որ Ուկրաինայի ախագահը չի մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: Չի բացառվում, որ դա եղել է հնարավոր պատճառը, որը կաշկանդել է Ուկրաինայի նախագահին:

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես չէր մասնակցել Սարգսյանի երդմնակալությանը, սակայն բոլորովին չէր կաշկանդվել այդ փաստից:

Մեր տեղեկություններով՝ Յանուկովիչը պատրաստվում է Հայաստան գալ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին: Ինչպես հայտնի է, այս տարի լրանում է Սպիտակի երկրաշարժի 25 տարին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս