Բաժիններ՝

Րաֆֆին ընդդիմությանը պարարտ դաշտ թողեց. մամուլ

«Անկախ վերջին նախագահական ընտրության արդյունքից՝ Հայաստանում մթնոլորտը մի քիչ փոխվեց: Րաֆֆին կարողացավ ոչ միայն Երևանում, նաև փոքր քաղաքներում, գյուղական բնակավայրերում մարդկանց՝ իշխանության դեմ խոսելու տաբուն ջարդել՝ բարի, ոչ ագրեսիվ տոնայնությամբ ու հայտարարություններով: Այս իրավիճակում ընդդիմադիր ուժերի համար ավելի հեշտ կլինի աշխատել ժողովրդի հետ»,- «Աոավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա՝ այդ ամենը ոչ այնքան իշխանության բարյացակամության արդյունքում եղավ, որքան իրավիճակի փոփոխության և սոցցանցերի զարգացման. «2008-ին մարդիկ ոչ միայն բանտերում էին, այլև մեկ ընդդիմադիր նյութի համար աշխատանքից էին ազատվում: Հիմա դա մի քիչ մեղմացել է, և եթե այսպես շարունակվի, ժամանակն է, որ Հայաստանում իրավիճակը որակապես փոխվի»,- Հովհաննես Իգիթյանի խոսքն է մեջբերում «Աոավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս