Պուտինի համար ուղղաթիռային հարթակ են կառուցել Կրեմլում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում ավարտվել է ուղղաթիռային հարթակի կառուցումը: Այն պատրաստ է Ռուսաստանի նախագահի թռիչքներին, ինչը տեղի կունենա առաջին իսկ հարմար դեպքում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ուղղաթիռային հարթակի տեղն ընտրվել է՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը ճարտարապետական դիմագծի վրա:
Դրան որևէ վնաս չի պատճառի այնպիսի ծանր տեխնիկայի օգտագործումը, ինչպիսին որ Ми-8 ուղղաթիռն է: Պուտինը նախընտրում է հենց այդ ուղղաթիռը»:
Պեսկովը հավելել է, որ նախագահական նոր տրանսպորտի հայտնվելուց հետո պետք չէ ակնկալել ավտոմոբիլային շարժման բարելավում, քանի որ խցանումները չեն առաջանում նախագահի ավտոշարասյան պատճառով: