Բաժիններ՝

Ռուսաստանն Ասադին համոզելու է ներկայացուցիչ ուղարկել Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը փորձելու է համոզել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ ներկայացուցիչ ուղարկել սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված կոնֆերանսին, որի նախաձեռնողներն են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Այս մասին հայտարարել է Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը: Նա հավելել է, որ այդ կոնֆերանսին սիրիական ընդդիմության մասնակցելը կախված է ԱՄՆ-ից.

«Մենք ազդեցություն չունենք սիրիական ընդդիմության ազգային դաշինքի վրա, իսկ ԱՄՆ-ը կարող է ներազդել նրա վրա: Ընդդիմության մասնակցությունը շատ բանով կախված կլինի ԱՄՆ-ից»:

Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարեց, որ կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս Ժնևում անցկացնել միջազգային կոնֆերանս՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031