
Թե՛ «Սպայկա»-ն, թե՛ ԱԻՆ-ը դեռևս չեն մեկնաբանում հրդեհի պատճառները (ֆոտոշարք)

«Սպայկա» ՍՊԸ մեր այցելության պահին հրշեջներին վերջնականապես հաղթահարում էին խոշոր հրդեհի տարածման վտանգը:
Հիշեցնենք, որ «Սպայկա»-ում հրդեհը բռնկվել էր երեկ ժամը 23.58-ի սահմաններում և միայն այսօր՝ ժամը 14.00-ի սահմաններում հրշեջներին հաջողվեց կանխել հրդեհի տարածումը:
168.am-ը փորձեց կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների և ԱԻՆ աշխատակիցների հետ՝ ճշտելու հրդեհի պատճառները, ընկերության կրած վնասի չափը և այլ մանրամասներ: Սակայն թե՛ «Սպայկա» ՍՊԸ-ից և թե՛ ԱԻՆ-ից մեզ տեղեկացրեցին, որ այս պահին ոչ մեկ տեղում չէ և չեն կարող պատասխանել մեր հարցերին:
Լուսանկարները՝ 168.am-ի