
Իրանը կարող է ձերբազատվել նավթային կախվածությունից. Մահմուդ Ահմադինեժադ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ հնարավոր է ղեկավարել երկիրը՝ ատանց նավթի արտահանումից ստացվող եկամուտների վրա հենվելու:
Ահմադինեժադն իր այս հայտարարությունն արել է Բանդար Աբբաս քաղաքում. «Երկիրն ունի 187 միլիոն քառակուսի մետր վարելահող, սակայն միայն 14 միլիոն քառակուսի մետրն է օգտագործվում գյուղմթերքի աճեցման համար:
Հողերի արդյունավետության բարձրացումն ու գյուղատնտեսական ոլորտի համար անհրաժեշտ ռազմավարության նախապատրաստումը կարող են պայմաններ ստեղծել նավթային եկամուտներից Իրանի կախվածությանը վերջ դնելու համար»:
Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ գյուղատնտեսական ոլորտն ապահովում է Իրանի ՀՆԱ-ի միայն 10 տոկոսը, իսկ երկիրը մեծապես կախված է վիթխարի քանակությամբ ցորեն ու բրինձ ներկրելուց:
ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով՝ Իրանի նավթային ոլորտի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով Իրանի կորուստները կազմում են ամսական 3-5 միլիարդ դոլար: