Պուտինը վաղը Սոչիում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը Սոչիում հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, ով աշխատանքային այցով Ռուսաստանում է գտնվում մայիսի 16-19-ին: Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ դա Պան Գի Մունի վեցերորդ այցն է Ռուսաստան, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլին: Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցելու է մայիսի 17-ին:
Հանդիպման ժամանակ քննարկվելու են միջազգային այժմեական հարցերը՝ ներառյալ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը, այդ թվում նաև Սիրիայում առկա ճգնաժամը, Կորեական թերակղզում տիրող իրավիճակը, Մալիում հակամարտության կարգավորմանը ՄԱԿ-ի աջակցությունը, Կոսովոյի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի զարգացումները, Կիպրոսի հարցը, ահաբեկչության դեմ պայքարը: