Մեկ օրում Իրաքում տեղի է ունեցել 7 պայթյուն
BBC-ի փոխանցմամբ՝ Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ: Մեկ օրում երկրում պայթեցվել է 6 պայթուցիկով լեցուն ավտոմեքենա և մեկ սարք՝ դրված ճանապարհի եզրին:
Զոհերի ամենամեծ քանակը գրանցվել է երկրի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում, ուր կառավարական շենքերի մոտ պայթեցվել է երկու ավտոմեքենա: Ավելի ուշ 4 պայթյուն է տեղի ունեցել մայրաքաղաք Բաղդադի տարբեր շրջաններում, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ:
Վերջին ամիսներին կտրուկ աճել է շիաների ու սուննիների միջև լարվածությունը: Ապրիլը դարձավ վերջին 5 տարվա ընթացքում ամենաարյունալի ամիսն Իրաքում: Ապրիլին Իրաքում զոհվել է 712 մարդ, որոնցից 595-ը՝ խաղաղ բնակիչներ են: