Քեթրին Էշթոնն ու Սաիդ Ջալիլին Ստամբուլում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի մանրամասները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու Իրանի Ազգային անվտանգության բարձր խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին երեկ Ստամբուլում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հարցի մանրամասները և պայմանավորվել են շարունակել նույն ձևաչափով հանդիպումները: Հանդիպման արդյունքներով՝ Ջալիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկար և օգտակար զրույց է ունեցել Էշթոնի հետ: Հանդիպումից առաջ էլ նա հայտարարել էր, որ Իրանն ակնկալում է ստանալ ապրիլի Ալմա Աթայում արած իր առաջարկների պատասխաները:

Քեթրին Էշթոնն իր հերթին հայտարարել է, որ այդ հանդիպումը չի կարելի համարել բանակցություն՝ բառի ողջ իմաստով: Նա հավելել է, որ իրենք քննարկել են ներկայացված առաջարկները և շարունակում են մտածել, թե ինչպես կարելի է առաջընթաց գրանցել մինչև հաջորդ հանդիպում:

Նոր հանդիպման ժամկետը դեռ հստակեցված չէ:

Տեսանյութեր

Լրահոս