Թուրքիային սպասվում է «փախստականային» մեծ ճգնաժամ. Washington Post

Ամերիկյան Washington Post թերթի փոխանցմամբ՝ թուրք չինովնիկները անհապաղ օգնության կոչեր անում միջազգային հանրությանը, ինչը մասնավորապես ուղղված է ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին՝ կապված երկրում մեծ թվով սիրիացի փախստականների հետ:

Դրա հետ կապված՝ թերթը գրել է, որ վերջին շրջանում Թուրքիան հայտնվել է ամենամեծ «փախստականային ճգնաժամի» վտանգի առջև, որը խորանալու միտում ունի: Նշվում է, որ ավելի քան երկու տարի ընթացող սիրիական հակամարտության հետևանքով  Թուրքիայում ապաստան է գտել ընդհանուր առմամբ 400.000 սիրիացի փախստական, որոնց վրա ծախսվել է 1.5 միլիարդ դոլար:

Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը կարող է հասնել մինչև 1 միլիոնի: Դա նշանակում է, որ Թուրքիային սպասվում է «փախստականային» մեծ ճգնաժամ:

Տեսանյութեր

Լրահոս