Իրանում 5 օրով երկարաձգվել է նախագահի թեկնածուների հաստատման ժամկետը
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Պահապանների խորհուրդը երկարաձգել է նախագահական ընտրություններին մասնակցելու թեկնածուների հայտերի հետազոտման ժամկետը:
Խորհրդի ներկայացուցիչ Աբբաս Ալի Կադխադեին հայտարարել է, որ Պահապանների խորհուրդը համապատասխան նամակ է հղել ՆԳՆ-ին՝ ընդգծելով, որ թեկնածուների հայտերի ուսումնասիրումը պահանջում է ևս 5 օր:
Իրանը ՆԳՆ-ը դրականորեն է պատասխանել դրան, որով և նախագահի թեկնածուների հայտերի հաստատման գործընթացը վերջնականապես կավարտվի մայիսի 21-ին: Իրանում նախագահի թեկնածուների գրանցման գործընթացն իրականացվել է մայիսի 7-11-ին:
Ստացվել է ավելի քան 680 հայտ, որից միայն 36-ն են քաղաքական գործիչներ կամ հայտնի մարդիկ: Իրանում նախագահական ընտրությունների նախընտրական կամպանիան մեկնարկելու է մայիսի 24-ին և ավարտվելու է հունիսի 12-ին:
Հունիսի 14-ին էլ տեղի կունենան Իրանի 11-րդ նախագահական ընտրություները: