ՄԱԿ ԳԱ-ի բանաձևի իրական նպատակը Սիրիայում իրավիճակի սրումն է. Դամասկոս
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին ՄԱԿ ԳԱ-ում ունեցած ելույթում ընդգծել է, որ Սիրիայի մասին «Զինված բախումների դադարեցման մասին» բանաձևի բովանդակությունը հակասում է անվանմանը:
Նա հավելել է, որ բանաձևի իրական նպատակը Սիրիայում իրավիճակի սրումն է և հակասում է ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությանը, որը ողջունվել էր Սիրիայի կողմից: Դիվանագետն ընդգծել է, որ ահաբեկիչները բարբարոսություններ են գործում երկրի տարածքում՝ ավերելով նաև սրբավայրերը:
Ջաֆարիի խոսքերով՝ Արաբական պետությունների լիգան, որն ուղղորդվում է Կատարի ու Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև «իր նոր անդամ» Թուրքիայի կողմից, քայքայիչ գործունեություն է ծավալել Սիրիայի դեմ: