Այս տարի Իրանը ցեմենտի արտահանմամբ կգերազանցի ԱՄՆ-ին և դուրս կգա երրորդ տեղ

Իրանական IRNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Global Cement Global Cement Magazine պարբերականը, հայտնել է, որ 2013 թվականի վերջին Իրանը ցեմենտի արտահանման ցուցանիշով գերազանցելու է ԱՄՆ-ին և դուրս է գալու երրորդ տեղ:

Կանխատեսվում է, որ Իրանն այս տարի կարտահանի 18-20 միլիոն տոննա ցեմենտ՝ դրանով իսկ աշխարհում զբաղեցնելով երրորդ տեղը և զիջելով միայն Չինաստանին ու Հնդկաստանին: Ներկա դրությամբ Իրանը ցեմենտ է արտահանում աշխարհի 24 երկիր:

Չնայած երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին՝ 2012 թվականին Իրանից ցեմենտի արտահանումն աճել է 30 տոկոսով՝ համեմատած 2011 թվականի հետ:
2012 թվականին իրանական ցեմենտի հիմնական գնորդներն են հանդիսացել Իրաքը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Քուվեյթը, Պակիստանը, Կատարը:

Իրանական օրացուցային նախորդ տարում (ավարտվել է այս տարվա մարտի 20-ին) Իրանն արտադրել է ավելի քան 70 միլիոն տոննա ցեմենտ: Կանխատեսվում է, որ իրանական օրացուցային այս տարում այդ ցուցանիշը կհասնի մինչև 75 միլիոն տոննայի:

Տեսանյութեր

Լրահոս