Բաժիններ՝

Սաակաշվիլիի կուսակցությունը խոչընդոտում է «Օկուպացված տարածքների մասին» օրենքում ուղղումներ կատարելուն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում ողջ օրը քննարկվել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Քննարկումները շարունակվելու են նաև այսօր, քանի որ երեկ գործը չի հասել քվեարկության:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները կտրականապես դեմ են հանդես գալիս այդ օրենքում ուղղումներ կատարելուն և ձգձգում են հարցի քննարկումը: Նրանք բացեիբաց հայտարարել են, որ միտումնավոր են կիրառում այդ մարտավարությունը՝ օրինագծերի վերաբերյալ քննարկումները բարդացնելու համար:

Մասնավորապես, նրա բոլոր պատգամավորները, որոնք մասնակցում են նիստին, իրավունք ունեն հարց ուղղել, հարցը ճշգրտել զեկուցողից և ելույթ ունենալ: Օրինագիծն առաջին անգամ քննարկվել է մայիսի 2-ի նիստում:

Ներկայումս վրացական օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն «Օկուպացված տարածքների մասին» օրենքի խախտման համար:  Վրաստանի քրեական օրենսգրքի 322.1 հոդվածով նախատեսվում է օկուպացված տարածքներ ապօրինի այցելելու համար տուգանք՝ նվազագույնը 2000 լարի (մոտ 1200 դոլար) կամ էլ 2-4 տարվա ազատազրկում:

Իսկ առաջարկվող փոփոխությունները, որոնց հեղինակը Վերաինտեգրման նախարարի ապարատն է, օկուպացված տարածքներ ապօրինի այցելելու համար նախատեսում են 400 լարի տուգանք, իսկ կրկնվելու դեպքում՝ 8000 լարի տուգանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս