Բաժիններ՝

Ղրղզստանի խորհրդարանը Վլադիմիր Ժիրինովսկուն հայտարարել է persona non grata

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի խորհրդարանը երեկ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է անցանկալի անձ հայտարարել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն:

Այդ որոշման օգտին քվեարկել է 120 պատգամավորից 67-ը: Ժիրինովսկուն persona non grata ճանաչելու մասին հարցը բարձրացվեց այն բանից հետո, ինչն նա ոչ բարեկամական հայտարարություններ արեց հանրապետության հասցեին:

Ղրղզ պատգամավորներին զայրացրել են Ռուսաստանին Ղրղզստանի ունեցած կես միլիարդ դոլար կազմող արտաքին պարտքը չեղարկելու մասին Պետդումայում ծավալված քննարկումների ժամանակ Ժիրինովսկու արած հայտարարությունները:

Պարտքի չեղյալ հայտարարման մասին համաձայնությունը երկու երկրների նախագահների միջև Բիշքեկում ձեռք է բերվել նախորդ տարվա աշնանը: Պետդումայի քննարկումների ժամանակ Ժիրինովսկին առաջարկել է, որ պետական պարտքի չեղյալ հայտարարման դիմաց Ղրղզստանը Ռուսաստանին զիջի իր տարածքի մասը՝ Իսսիկ Կուլ լիճը, որը խոշոր հանգստավայր է:

Ղրղզ պատգամավորների մի մասը, որոնք դեմ են արտահայտվել Ժիրինովսկուն անցանկալի անձ հայտարարելուն, ընդգծել են, որ դա կարող է բացասաբար ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս