ԱԷՄԳ-ն ու Իրանը Վիեննայում չեն կարողացել հաղթահարել տարաձայնությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Վիեննայում անցկացվել է ԱԷՄԳ-ի ու Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը՝ կապված վերջինիս միջուկային ծրագրի հետ: Այն տևել է 8.5 ժամ:

Կողմերին չի հաջողվել պայմանավորվածության գալ Իրանի միջուկային ծրագրի հանդեպ «կառուցվածքային մոտեցման» շուրջ: Ընդ որում, կողմերը վստահեցրել են, որ մտադիր են ավարտել փաստաթղթի տեքստի վրա տարվող աշխատանքները մինչև հաջորդ հանդիպման կայանալը:

Բանակցությունների կենտրոնական թեման հանդիսացել է Իրանի միջուկային օբյեկտներ և մասնավորապես կասկածներ հարուցող «Փարչին» օբյեկտ ԱԷՄԳ-ի մասնագետների ներթափանցման թույլատրումը: Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա կողմերի հաջորդ հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031