Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնը կոչ է արել աջակցել սիրիական ընդդիմությանը՝ ծայրահեղական դրսևորումները կանխելու համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն անհրաժեշտ է համարում սիրիական ընդդիմությանն աջակցելը՝ կանխելու համար նրա թեքվելը դեպի ծայրահեղական կողմ:

Այս մասին Քեմերոնը հայտարարել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում լրագրողների հետ զրույցում. «Եթե մենք գործ չունենանք ընդդիմության հետ, ապա չպետք է զարմանանք, եթե ընդդիմության շարքերում աճեն ծայրահեղական տարրերը: Զենքի հատկացման վրա դրված բեռնարգելքի պատճառով սիրիական ընդդիմությանը կարող է ցուցաբերվել միայն տեխնիկական աջակցություն»:

Սրանից առաջ էլ Քեմերոնն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան կրկնապատկելու է սիրիական ընդդիմությանը հատկացվող ոչ մահաբեր ռազմական տեխնիկայի ու հանդերձանքի (զրահատրանսպորտ, զրահաբաճկոն և այլն) մատակարարման ծավալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031