
Անկարայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Թուրքիայի սիրիական քաղաքականության դեմ բողոքողների նկատմամբ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Անկարայի երեք համալսարանները երեկ փորձել են բողոքի ակցիա անցկացնել՝ ընդդեմ Անկարայի սիրիական քաղաքականության ու մայիսի 11-ին Ռեյհանլըում տեղի ունեցած պայթյունների:
Ուսանողները հավաքվել են Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի տարածքում՝ փորձելով հասնել ԱԳՆ-ի շենք, որը գտնվում է բուհից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Ոստիկանությունը միջամտել է գործին՝ կանխելու համար ցուցարարների երթը դեպի ԱԳՆ-ի շենք՝ զգուշացնելով չանել նման բան:
Սակայն արմատական հայացքներ ունեցող մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել շղթան: Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Մնացյալ ցուցարարները հայտարարություն են արել մամուլի համար և սկսել են ցրվել: Ձերբակալվել է այդ ակցիայի 20 մարդ: