
Օբաման պաշտոնանկ է արել հարկային ծառայության ղեկավարին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ հարկային վարչության տնօրեն Սթիվեն Միլլերը հրաժեշտ է տվել զբաղեցրած պաշտոնոին, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հրապարակվել են հետաքննության առաջին արդյունքները, որոնք վկայել են պահպանողական կազմակերպությունների հանդեպ գերատեսչության կանխակալության մասին:
Այս մասին երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Վերջինիս խոսքերով՝ (Internal Revenue Service, IRS) պետական հարկային ծառայության ղեկավարի հրաժարականը պահանջել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:
Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Օբամայի ընդդիմադիրներն իրենց հերթին նախագահից պահանջել են չխոչընդոտել IRS-ի չարաշահումների վերաբերյալ հետաքննությանը: Ամերիկացի պահպանողականները հայտարարել են «Օբամագեյթի» սկսվելու մասին:
Նշվում է, որ 2010 թվականից պահպանողական (ընդդիմադիր) կազմակերպությունները, փորձելով ստանալ հարկային արտոնություններ, ենթարկվել են չափազանց մեծ ստուգումների: