Բաժիններ՝

ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է Սիրիայի մասին բանաձև

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ն մայիսի 15-ին ընդունել է մի բանաձև, որում դատապարտել է սիրիական հակամարտության էսկալացիան և կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել այն: Այս մասին նշված է կազմակերպության կայքում:

Բանաձևն ունի խորհրդատվական բնույթ, նրան աջակցել է 107 երկրի ներկայացուցիչ, քվեարկությունից ձեռնպահ է մնացել 59 երկիր, իսկ 12 երկիր դեմ է հանդես եկել դրան (այդ թվում նաև Սիրիան, Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան և ԿԺԴՀ-ը):

Միևնույն ժամանակ մեկ տարի առաջ Սիրիայի վերաբերյալ համանման բանաձևին աջակցել է 133 երկիր: ՄԱԿ-ի դիվանագետները, որոնց անունները չեն հրապարակվում, գործակալությանը հայտնել են, որ բանաձևին աջակցելու պակասը կապված է Սիրիայում գործող զինյալներին առնչվող անհանգստության աճի հետ:

Փաստաթուղթը դատապարտում է Սիրիայում մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքների արմատական խախտումները, սիրիական իշխանությունների կողմից ծանր սպառազինության կիրառումն ու հարևան երկրների տարածքների հրետակոծումը:

ՄԱԿ-ն առաջարկում հակամարտության կարգավորման համար ստեղծել անցումային ժամանակաշրջանի ղեկավար մարմին, որը կունենա նախագահի և երկրի կառավարության գործառույթներ, կվերանայի Սահմանադրությունը և կանցկացնի ընտրություններ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում 2011 թվականի մարտից ընթացող բախումներում զոհվել է առնվազն 80.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս