
Այազ Մութալիբովը դժգոհել է, որ ոչ ոք չի շնորհավորել իր ծննդյան 75-ամյակը

Haqqin.az-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ մայիսի 12-ին իր ծննդյան 75-ամյակը համեստորեն նշել է Բաքվի ռեստորաններից մեկում.
«Այդ միջոցառմանը մասնակցել են միայն իմ հարազատներն ու մոտ ընկերները: Ինձ ոչ ոք չի շնորհավորել: Ամենայն հավանականությամբ մոռացել են կամ էլ չգիտեն իմ հեռախոսահամարը, և այնուամենայնիվ ոչ ոք չի շնորհավորել ինձ:
Ինձ համար գլխավորն այն է, որ 20 տարի անց ես ծննդյանս տարեդարձը վերստին նշեցի իմ հայրենիքում՝ իմ ընտանիքի, մոտ ազգականների ու ընկերների շևջանում»: