Բաժիններ՝

Իրանի դատական համակարգը արդար որոշում կկայացնի ձերբակալված ադրբեջանցիների նկատմամբ. իրանցի դեսպան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դատական համակարգը արդար որոշում կկայացնի Թավրիզում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը:

Վերջինիս խոսքերով՝ Իրանն ունի իր օրենքներն ու կանոնները: Նա հավելել է, որ Խալիդա Խալիդն Իրան է այցելել որպես զբոսաշրջիկ և ձերբակալվել է ապօրինի գործողությունների համար:

Դեսպանն ընդգծել է, որ Իրանի իրավապահների կողմից նրա ձերբակալումը բացասականորեն չի ազդի երկու երկրների փոխհարաբերությունների վրա: Խալիդա Խալիդն ու նրա օգնականը Թավրիզում ձերբակալվել են ապրիլի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031