Բաժիններ՝

Սիրիայում վերստին անջատվել է համացանցը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում վերստին անջատվել է համացանցը, ինչի հետևանքով չեն գործում մասնավորապես կառավարական վեբ կայքերը: Այս մասին հայտնել է ամերիկյան Renesys ընկերությունը:

Վերջինիս տվյալներով՝ Սիրիայում համացանցն անջատվել է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10.00-ին: Դա հանգեցրել է SANA պետական լրատվական գործակալության ու սիրիական պետական հեռուստատեսության կայքերի աշխատանքի խափանմանը:

Renesys-ը հայտնել է, որ Սիրիան գլոբալ ցանցին միացված է երեք մալուխով, որոնք տանում են դեպի Լիբանան, Եգիպտոս և Կիպրոս: Սիրիայում համացանցը մեկ օրով անջատվել է մայիսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031