Բաժիններ՝

Իլգար Մամեդովին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի շրջանային դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին կալանքի տակ պահելու ժամկետը:

Մամեդովը մեղադրվում է այս տարվա հունվարի 23-24-ին Իսմայիլիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Մամեդովը ձերբակալվել էր փետրվարի 4-ին՝ 2 ամսով, ապա այդ ժամկետն ավելացվել էր ևս երկու ամսով:

Դրանով իսկ նրա՝ կալանքի տակ մնալու ընդհանուր ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 4-ը: Մամեդովը տարեսկզբին մտադրություն էր հայտնել սեփական թեկնածությունն առաջադրել աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031