
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պոտենցիալը սպառված չէ. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պոտենցիալը սպառված չէ: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ունեցած իր ելույթում նշել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Վերջինս կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ավելի լայնորեն քննարկել ԵԱՀԿ տիրույթում առկա ձգձգվող հակամարտությունների, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը.
«Ադրբեջանը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պոտենցիալը սպառված չէ: Անհրաժեշտ է աշխուժացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Անհրաժեշտ են առավել առարկայական բանակցություններ, և ոչ թե բանակցություններ հանուն բանակցելու»:
Մամեդյարովը հավելել է, որ ԵԱՀԿ անդամ Ադրբեջանը մտադիր է մոնիթորինգային խորհուրդ հրավիրել առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ: Նա վերստին ցանկություն է հայտնել վերանայել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը: