Բաժիններ՝

Իրանը կընտրի բարեպաշտ և Իսլամական հեղափոխության գաղափարներին հավատարիմ նախագահի. Ալի Խամենեի

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ազգի նպատակը հաջորդ նախագահի պաշտոնում բարեպաշտ և հեղափոխության գաղափարներին հավատարիմ մարդ ընտրելն է:

Խամենեիի խոսքերով՝ այդ նպատակն ակնհայտ է առաջիկա նախագահական ընտրություններում ազգի խանդավառության ու ակտիվ մասնակցության դեպքում: Խամենեին հավելել է, որ ընտրելու չափանիշ պետք է դառնա թեկնածուի պատրաստակամությունը՝ պաշտպանելու երկրի արժանապատվությունը և Իսլամական հեղափոխության գաղափարներին հավատարիմ գտնվելը:

Խամենեին ընդգծել է, որ ընտրողները պետք է ուշադրություն դարձնեն կարգախոսներին, որոնց հնչեցնում, սակայն չեն կարողանում կատարել թեկնածուները: Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031